Հարավային Կորեայում կայացել է Դոնալդ Թրամփի և Սի Ցզինպինի բանակցությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև Հարավային Կորեայի Բուսան քաղաքում մեկ ժամ 40 րոպե տևած բանակցություններն ավարտվել են։
Այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Հեռուստաալիքը դեռևս չի ներկայացնում առաջնորդների հանդիպման մանրամասները։ Բանակցությունների սկզբում Սի Ցզինպինը կոչ է արելնպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
Նա նաև նշել է, որ չինացի և ամերիկացի բանակցողները հիմնարար համաձայնության են եկել առևտրային և տնտեսական հիմնական տարաձայնությունները լուծելու հարցում։ Թրամփն, իր հերթին, վստահություն է հայտնել, որ Սի Ցզինպինի հետ իր հանդիպումը շատ հաջող կլինի։ Այս բանակցություններից առաջ Թրամփը և Սի Ցզինպինը հանդիպել են 2019 թվականին Օսակայում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակներում։