«Ռոսնեֆտ» նավթով լցանավը Բալթիկ ծովում շրջվել է
«Ռոսնեֆտ» նավթով լցանավըԲալթիկ ծովում շրջվել է ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո, հաղորդում է Bloomberg-ը։
Furia նավթային լցանավը, որը բեռնված է 730 հազար բարել ռուսական նավթով, հանկարծակի փոխել է ընթացքը Բալթիկ ծովում՝ ԱՄՆ-ի կողմից «Ռոսնեֆտի» և «Լուկօյլի» դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո, հայտնում է Bloomberg-ը:
Նավը Պրիմորսկից դուրս է եկել հոկտեմբերի 20-ին եւ ուղեւորվում էր Հնդկաստանի Գուջարաթ նահանգ, որտեղ տեղակայված են Reliance Industries եւ Bharat Petroleum ընկերությունների խոշորագույն նավթավերամշակման գործարանները:
Հնդկական Reliance ընկերությունը, որը երկարաժամկետպայմանագիր ունի «Ռոսնեֆտի» հետ, արդեն հայտարարել է, որ հետևելու է Արևմտյան սահմանափակումներին: