Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվելՎաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերшզմ կլինի. ընդդիմադիր պատգամավորՀաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարարՈւնեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը. Սրբուհի ԳալյանԹՐԻՓՓ-ն իրականում կարող է նոր uպառնшլիքներ բերել մեր երկրի գլխին. Մեսրոպ ՄանուկյանԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ցանկը Ուկրաինական հարվածի հետևանքով հնարավոր է զոհվել է գեներալ-լեյտենանտ Սերգեյ Միլչակովը. ռուսական աղբյուրներՀորդորում եմ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործել միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուրը․ Ավանեսյան«Պետք չէ հուզվել Հաջիևի հայտարարություններից». ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը մտահոգությունը շփոթում են հուզմունքի հետ
Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա
Եմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի ավիաբազային Բաքվի պահանջները դառնում են Երևանի որոշումները․ Մեսրոպ ՄանուկյանԱրփինե Սարգսյանը երկօրյա այցով Վրաստանում էՈստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԴիմում եմ ադրբեջանցիներին. Ամեն ինչ փոփոխվելու է ու ոչինչ հավերժ չէ, իսկ փոփոխությունների համար երբեմն վճարում են շատ ծանր գին. վճարում են անմեղները. Հայկ ԴեմոյանԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ինԱշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. ՄԻՊ պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների ընթացքը
Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կազմակերպած դիվանագիտական շոու-այցը բռնազավթված Արցախ
Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրըՊարտադի՞ր է Հայաստանի վրա սանձազերծված պատերազմի օրերին ֆիստիվալներ անեք, էլ ուրիշ օր չկա՞. Վարդանյան (տեսանյութ)Բյուրեղավանում վթարային ջրանջատում կլինիԻնչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սոչիին. կան վիրավորներՄեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. ՍուրենյանԷսի շատ դաժшն հետևանք կունենա, չի կարելի, մենք մարդ ենք՝ ստեղ նստած․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Գանձասարը հայկական է և չպետք է թույլ տալ՝ այս փաստերը խեղաթյուրվեն․ պահանջում եմ ՀՀ-ից որևէ արձագանք հնչի․ Աննա Գրիգորյան
Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱգրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե ՀովհաննիսյանՌուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը դիմավորում է Բաքվի բանտում
Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ
Եվրոպայի Մ18 տարեկանների անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 4 թենիսիստներ
Հասարակություն

Բյուջեի թվերը մեծ են, խոստումները՝ հնչեղ, բայց պետությունը դեռ չի ձևակերպել իր տնտեսական նպատակը

ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.«ԱԺ տնտեսական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի նախնական քննարկումները։

ՀՀ կառավարության ներկայացրած 2026 թվականի պետական բյուջեն, թվային առումով, թվում է հավակնոտ։ Նախատեսվում է պետական եկամուտների շուրջ 8.9 տոկոս աճ, կապիտալ ծախսերի ընդլայնում՝ ՀՆԱ-ի 3.4 տոկոսի սահմաններում, ինչպես նաև ընդհանուր տնտեսական աճ՝ մոտ 4.5–5 տոկոս տեմպով։Թվերը ներկայացվում են որպես հաջողության ցուցանիշ, սակայն դրանց ետևում բացակայում է ամենակարևորը՝ տնտեսական քաղաքականության իմաստը։Բյուջեն շարունակում է կառուցվել նույն մեխանիկական տրամաբանությամբ․ թվերը փոխվում են, բայց տնտեսական մոդելը՝ ոչ։ Չկա պատասխան այն հարցին, թե ինչպես են այս ծախսերը վերափոխելու երկրի արտադրական կառուցվածքը, խթանելու արտահանումը կամ ձևավորելու նոր տնտեսական ուղղություններ։ Թվերը չեն բացատրում, թե ինչն է փոխվելու պետության տնտեսագիտական կեցվածքում։

Կապիտալ ծախսերի կատարողականը մնում է ամենաթույլ օղակը։ Այս տարվա ընթացքում դրանց իրականացումն էականորեն հետ է մնացել՝ կազմելով ընդամենը 32–35 տոկոս, ինչը փաստում է ծրագրային կառավարման անկատարությունը և ինստիտուցիոնալ պասիվությունը։ Այս իրավիճակում կապիտալ բյուջեի աճի մասին խոսելն ավելի շատ հաշվառման նշանակություն ունի, քան թե՝ տնտեսական արդյունք ապահովելու միտում։Բյուջետային հատկացումների կառուցվածքը ևս վկայում է անհամաչափ առաջնահերթությունների մասին։

Արդարադատության նախարարության ֆինանսավորումը աճում է՝ հասնելով 24 մլրդ դրամի, դատախազության բյուջեն ևս աճում է՝ հասնելով 10.6 մլրդ դրամի, իսկ Էկոնոմիկայի նախարարության հատկացումները, ընդհակառակը, նվազում են շուրջ 5 մլրդ դրամով՝ սահմանվելով 74.5 մլրդ դրամ։ Այս միտումը ցույց է տալիս, որ վարչարարական համակարգերը համալրվում են, մինչդեռ տնտեսական զարգացման կառույցները մնում են երկրորդ պլանում։

Բարձր տեխնոլոգիական ոլորտին հատկացվող 37.3 մլրդ դրամը, թեև դիտվում է որպես առաջընթաց, սակայն նույնպես զերծ է հստակ արդյունքային չափորոշիչներից։

Առանց արդյունքային ցուցանիշների (KPI-ների), այսինքն՝ արդյունքների մոնիտորինգի և իրական ազդեցության չափման մեխանիզմների՝ ցանկացած թիվ մնում է գրեթե ձևական։Ամենամեծ բացը շարունակում է մնալ հանրային ֆինանսների կառավարման որակը։ Այս բյուջեն ներկայացվում է որպես զուտ փաստաթուղթ, այլ ոչ թե՝ քաղաքական գործիք։ Այն հաշվետվական է, բայց ոչ ռազմավարական։ Ծրագրերը շարունակում են մնալ ձևակերպումների մակարդակում՝ առանց համակարգային վերափոխման, առանց տնտեսական արդյունքի պարտադրանքի։Այս իրավիճակում 2026 թվականի բյուջեն չի կարող ընկալվել որպես նոր տնտեսական շրջադարձի սկիզբ։

Այն արտահայտում է ընթացիկ պահպանման տրամաբանությունը՝ առանց կառուցվածքային փոփոխության հստակ ուղեգծի։ Թվերը մեծ են, խոստումները՝ հնչեղ, բայց դրանց ետևում պետությունը դեռ չի ձևակերպել իր տնտեսական նպատակը։Եզրակացությունը պարզ է․ այս բյուջեն խոսում է գումարների մասին, բայց ոչ՝ քաղաքականության մասին։

Իսկ երբ բյուջեն կորցնում է իր քաղաքական բովանդակությունը, այն դադարում է լինել զարգացման փաստաթուղթ և վեր է ածվում սովորական հաշվետվության։

Հայաստանի տնտեսությանը պետք են ոչ թե նկարած մեծ թվեր, այլ մեծ մտադրություն՝ վերափոխման, արդիականացման և ինստիտուցիոնալ հզորացման ուղղությամբ։ Առանց դրա՝ յուրաքանչյուր հաջորդ բյուջե պարզապես կրկնում է նախորդի սխալները՝ նոր թվերով»։