Իրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցըՄիկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.amԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Չինաստանն աջակցություն է հայտնել ԻրանինԻրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. ԶելենսկիCOP17-ում ներկայացվել է ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկըԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկաՓաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. ՍուրենյանցՄԻՊ-ում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվելԱՄՆ-ն եւ Իրանը կարող են համաձայնության հասնել 2 օրվա ընթացքում. Իրանի ԱԳՆՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով2027-ին ուժային ոլորտը կստանա 835 մլրդ դրամ, տնտեսականը՝ 496 մլրդ, սոցիալականը՝ 1 տրլն 868 մլրդ դրամ. նախարարՓաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Քրիստինե ՎարդանյանԵվրոպայում բողոքի ցույցերին մասնակցում է մոտ կես միլիոն մարդ. կան հարյուրավոր ձերբակալվածներԲանջար հավաքելիս 6-ամյա թոռնիկն ու տատիկը հոսանքահարվել են«Inotek» խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամԵս մի քիչ չափերով մեծ եմ, երևացել եմ, բայց բոլորն էլ այդտեղ խփnւմ էին. ՔՊ-ական պատգամավորը՝ ԱԺ ծեծկռտnւքի մասին
Աննա Գրիգորյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանի զիջումների տակ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր ստորագրությունն է
8 տարի ի՞նչ եք ման եկել ու չեք գտել, որ գնացել, բիզնեսը փակել եք. Խամոյանը՝ ՊԵԿ նախագահին (տեսանյութ)Երբ է մեկնարկում նոյեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացըՌուսական զորքերը նոր տարածքներ են գրավել Զապորոժիեի մարզումԲացառո՞ւմ եք, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդի ազատությունն արժենա դաշինքից 6 կողմ քվեարկություն Սահմանադրությանը․ հարց՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)Ճամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԼեոնիդ Յակուբովիչը ներառվել է ուկրաինական ռшզմական հետախուզության տվյալների բազաԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
Քաղաքականություն

ՀՀ-ում ժողովրդավարությունը պաշտպանելու համար մենք պետք է ապավինենք հենց ժողովրդավարությանը․ Միրզոյան

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է տեղեկատվության ամբողջականության և անկախ լրատվության վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային համաժողովի կլոր-սեղան քննարկմանը։

Քննարկումն անցկացվել է Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովի շրջանակներում, որն այս տարի մեկնարկել է  «Խաղաղության, մարդկանց և մոլորակի համար նոր կոալիցիաներ» խորագրի ներքո։

Նախարար Միրզոյանի ելույթի ամբողջական տեքստը ներկայացված է ստորև:

«Հարգելի՛ նախարարներ, հարգելի՛ գործընկերներ,

Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարար Բարոյին`այս ակտուալ քննարկմանը մասնակցելու հրավերի համար:

Մեր հանդիպումը տեղի է ունենում վճռական ժամանակահատվածում, երբ վստահելի տեղեկատվության հասանելիությունն ու անկախ լրատվությունն առանցքային դեր են խաղում ժողովրդավարական արժեքների առաջմղման գործում, սակայն, միաժամանակ թվային տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունն օգտագործվում են որպես գործիք՝ լայնածավալ կեղծ լուրերի տարածման և ապատեղեկատվական արշավների իրականացման համար՝ անհատների և հասարակությունների թիրախավորման, ատելություն և բռնություն հրահրելու, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումները խթանելու նպատակով։

Ինչպես այս ժամանակաշրջանում յուրաքանչյուր ժողովրդավարություն, Հայաստանն, իհարկե, նույնպես բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի, այդ թվում՝ ապատեղեկատվության, մանիպուլյացիայի և օտարերկրյա միջամտությունների։ Սրանք առանձին գործողություններ չեն, դրանք թիրախավորված, համակարգված, թշնամական արշավներ են, որոնք միտված են կոնկրետ նպատակների իրականացմանը՝ ներառյալ ինքնիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը, համագործակցության և համախոհ գործընկերությունների ձգտումների խաթարումը։

Այս մարտահրավերներին հակազդելը դարձել է առօրյա աշխատանք։ Հենց այստեղ է ի հայտ գալիս բարդ երկընտրանքը և նուրբ սահմանագիծը՝ մի կողմից պաշտպանել խոսքի ազատությունն ու բազմակարծիք լրատվությունը, իսկ մյուս կողմից՝ վճռականորեն հակազդել այն  անբարեխիղճ դերակատարներին, որոնք փորձում են չարաշահել ազատությունը և խարխլել հասարակության ու մեր ժողովրդավարության նկատմամբ վստահությունը։ Մենք լիովին գիտակցում ենք, որ այդ փորձերը կավելանան, քանի որ Հայաստանը մոտենում է հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին։

Այս իրավիճակում ո՞րն է բանալին։ Կարծում եմ՝ ժողովրդավարությունն ինքնին։ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու համար մենք պետք է ապավինենք հենց ժողովրդավարությանը և մեխանիզմներին, որոնք այն ընձեռում է։ Ընդամենը կարող ենք հետ հայացք գցել մեր սեփական փորձին՝ 2021 թվականի քաղաքական ճգնաժամին և դրա հանգուցալուծմանն ուղղված ընտրություններին՝ որպես իմ ասածի ամենաակնառու օրինակ։

Իհարկե, մենք միայնակ չենք կարող հաղթահարել այս մարտահրավերը։ Մենք կառուցել ենք և շարունակաբար աշխատում ենք համախոհ գործընկերությունների ընդլայնման ուղղությամբ, որոնք նպաստում են Հայաստանի դիմակայունությանը։ Դա ներառում է Եվրոպական միության հետ մեր բազմաշերտ գործընկերության խորացումը, ռազմավարական ներգրավվածությունը Ֆրանսիայի, ԵՄ այլ երկրների և այն գործընկերների հետ, որոնք ունեն ամուր ժողովրդավարական ինստիտուտներ։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Համաձայն «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից 2025 թվականին հրապարակված «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի»՝ Հայաստանը  կրկին բարելավել է իր դիրքերը՝ երկրների վարկանիշային աղյուսակում բարձրանալով 9 հորիզոնականով՝ 180 երկրների շարքում 43-րդից դառնալով 34-րդը։

Գիտակցելով առողջ տեղեկատվական էկոհամակարգերի կարևորությունն աշխարհի յուրաքանչյուր անկյունում՝ Հայաստանն առաջնորդող դեր է ստանձնում «Տեղեկատվության և ժողովրդավարության գործընկերության» շրջանակներում՝ միանալով Գործընկերության մասնակից պետությունների խորհրդատվական կոմիտեին, որը հիմնված է մեր նախորդ համագործակցության վրա: Նույն տրամաբանությամբ Հայաստանը միանում է նաև «Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամին»։

Եզրափակելով՝ ցանկանում եմ կրկին նշել, որ Հայաստանը միանում է «Տեղեկատվական ամբողջականության և անկախ լրատվաթյան համար բազմակողմ գործողությունների վերաբերյալ հռչակագրին»։

Շնորհակալություն»: