ՀՀ-ն աջակցել է ԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ սահմանված տնտեսական շրջափակումը դադարեցնելու բանաձևին
Հայաստանն աջակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը կոչ է անում դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ սահմանված տնտեսական շրջափակումը։
Նշենք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 33-րդ անգամ բանաձեւ է ընդունել՝ կոչ անելով ԱՄՆ-ին չեղարկել Կուբայի դեմ պատժամիջոցները։ Կուբայի դեմ ԱՄՆ-ի սահմանած տնտեսական, առևտրային և ֆինանսական շրջափակման դադարեցման բանաձևին աջակցել է 165 պետություն: Դեմ է քվեարկելմիայն յոթ երկիր, ձեռնպահ է մնացել 12-ը։ Դեմ քվեարկողներիթվում են Հունգարիան, Իսրայելը, Արգենտինան, Ուկրաինան և ԱՄՆ-ը: