Որքան է ԵԱՏՄ երկրներում աշխատանքային միգրանտների ընդհանուր թիվը
ԵԱՏՄ երկրներում աշխատանքային միգրանտների ընդհանուր թիվը 2024 թվականի արդյունքներով կազմել է 1,1 մլն մարդ:
Կազմակերպությունից հայտնում են՝ զբաղվածության ամենամեծ բաժինը բաժին է ընկնում շինարարության ոլորտին (21%), որին հաջորդում են առևտուրը (14%), փոխադրումն (7,8%) ու վերամշակող արտադրությունները (6,9%), այսպիսին են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալները:
Ընդ որում, 2025 թվականի ապրիլի վերջի դրությամբ ԵԱՏՄ երկրներում գործազրկության միջին մակարդակը կազմել է 0,7 տոկոս, ինչը համապատասխանում է 693,7 հազար մարդու։
2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 13.5% – ով, ինչը վկայում է տարածաշրջանում աշխատաշուկայի շարունակական վերականգնման և գործարար ակտիվության աճի մասին։ Նշում են կազմակերպությունից: