Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալիի համանախագահությամբ Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը:
Փոխվարչապետը հանդես է եկել բացման խոսքով և բարձր է գնահատել Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների մակարդակը՝ այդ համատեքստում կարևորելով այս հարթակի դերը։
«Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը և ընդլայնվող գործընկերության օրակարգը հիմնված են կայուն զարգացման, տնտեսական աճի և տարածաշրջանի դիմակայունության բարձրացմանը միտված նույնական մոտեցումների վրա։ Այս հարթակը միավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության, Եվրամիության և միջազգային ֆինանսական կազմակերպություններին՝ խթանելով ներդրումներ, որոնք նպաստում են կայուն զարգացմանը և տնտեսական աճին»,- նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: