Լիտվան Բելառուսի հետ սահմանին զորավարժություններ է սկսել
Լիտվական «Strong Griffin-25» զորավարժությունները տեղի են ունենում Լիտվայի Պաբրադե զորավարժարանում, որը գտնվում է Բելառուսի հետ սահմանի մոտ։
Զորավարժություններին մասնակցում է մոտ 2000 զինծառայող և ավելի քան 250 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։ Զորավարժությունների հիմնական նպատակն է զարգացնել ստորաբաժանումների հմտությունները:
Զորավարժությունների հիմնական տարրերից մեկը լիտվական զորքերի և օտարերկրյա ստորաբաժանումների, այդ թվում՝ լեհական և ամերիկյան ստորաբաժանումների միջև համագործակցության ամրապնդումն է։
15-րդ մեխանիզացված բրիգադից առանձնացված լեհական զորակազմը ներառում է 100 զինծառայող և 30 միավոր տեխնիկա։