Ռուսաստանը ռմբակոծել է Խերսոնը. կան մեծ թվով վիրավորներ
Խերսոն քաղաքի մանկական հիվանդանոցի վրա Ռուսաստանի հրետանային կրակի հետևանքով վիրավորվել է ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա և երեք բուժաշխատող։
Ուկրաինական լրատվամիջոցներին հղումով, այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է Խերսոնի մարզային դատախազությունը։
«Ռուսաստանը հրետանային կրակ է բացել Խերսոնի մանկական հիվանդանոցի վրա, որտեղ այդ պահին բուժվում էին փոքրիկ հիվանդներ, նրանց ծնողները և բժշկական անձնակազմը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակի հետևանքով վիրավորվել է ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա և երեք բուժաշխատող», - ասվում է հայտարարության մեջ։
Հիվանդանոցի շենքը զգալի վնաս է կրել, իսկ պայթյունի ալիքը վնասել է հարակից կառույցները։