Պեսկովը մանրամասներ է հայտնել, թե ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են Ադրբեջանում թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման հարցը։
Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է աշխատանքային մակարդակով երկխոսությունը Ադրբեջանի հետ, և տքնաջան աշխատանք է տարվում:
Պեսկովը հավելել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Պուտինի և Ալիևի Դուշանբեում կայացած հանդիպման արդյունքները։ Կրեմլի խոսնակը ընդգծել է, որ բանակցությունները կօգնեն Մոսկվային և Բաքվին նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում։