Միջազգային իրավապաշտպանները մեր դեպքում էլի չեն նկատում «քնացրած» գործով Դավիթ Համբարձումյանի դատապարտումը. Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլի իմպիչմենթի թեկնածու՝ Դավիթ Համբարձումյանին ձերբակալեցին հենց օդանավից դուրս գալուց, երբ գործուղումից գալիս էր Հայաստան։
7 տարի առաջվա «քնացրած» գործով դատապարտեցին 6 տարի 3 ամիս ժամկետով, որ համաներման տակ չընկնի։
Ցանկացած այլ երկրում նման ակնհայտ քաղաքական հաշվեհարդարը աղմուկ կբարձրացներ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և կառույցների մոտ։
Մեր դեպքում էլի «չեն նկատում»»։