Իսրայելը Գազայում խախտել է հրադադարը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 60 խաղաղ բնակիչ
Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի, հաղորդում է «Ալ Ջազիրան»՝ հղում անելով պաղեստինյան բժշկական աղբյուրներին։
«Գազայի հատվածում բնակելի շենքերի և փախստականների վրանների վրա Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է 63 մարդ, այդ թվում՝ 24 երեխա», - նշվում է հաղորդագրության մեջ։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ավիահարվածների են ենթարկվել Գազա քաղաքը, Խան Յունիսը, Բեյթ Լահիան, անկլավի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթի և Բուրեյջ ճամբարները և այլ տարածքներ: