Ուկրաինական անօդաչուները խոցել են ռուսական մի շարք խոշոր արդյունաբերական գործարաններ
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանում գտնվող թիրախների վրա, այդ թվում՝ Մոսկվայում, Ուլյանովսկի մարզի և Մարի Էլի նավթավերամշակման գործարաններում, ինչպես նաև Ստավրոպոլի մարզի քիմիական գործարանում:
Ստավրոլենի նավթաքիմիական գործարանը, որը մտնում է «Լուկոյլ» ընկերության կազմի մեջ, հրդեհվել է: Խոցվել են նաև Ուլյանովսկի մարզի Նովոսպասսկոյե քաղաքում գտնվող «ՆՍ-Օիլ» նավթավերամշակման գործարանը և Յոշկար-Օլայից հյուսիս գտնվող Մարիյսկի նավթավերամշակման գործարանը։ Ուլյանովսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Ռուսկիխը և Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը հաստատել են հարձակումները: Մարի Էլի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել իրավիճակը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերը մոտ 100 անօդաչու թռչող սարքերի խոցման մասին, այդ թվում՝ մի քանիսը Մոսկվայում: