Դոնալդ Թրամփը դարձյալ հիշել է հայ-ադրբեջանական պատերազմն ու օգոստոսի 8-ի հանդիպումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հիշել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպումը։
Այս մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները:
«Նայեք Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված իրավիճակին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասաց, որ դա հրաշալի է, որ նրանք չկարողացան կանգնեցնել այդ պատերազմը։ Անցել է 33 տարի, միլիոնավոր մարդիկ են զոհվել։ Եվ մենք դա արեցինք։ Երկու երկրներն էլ հայտնվեցին այստեղ և իրար ավելի ու ավելի մոտեցան, և մեկ ժամվա ընթացքում նրանք իրար շատ մտերիմ դարձան։ Դա գեղեցիկ պատկեր էր։ Երկու մեծ երկրներ, երկու մեծ առաջնորդներ»,- եզրափակել է Թրամփը։