Ադրբեջանն օկուպացված Ակնա է ուղարկել բնակվելու 450 անտուն մարդու
Ադրբեջանն օկուպացված Արցախի Ակնայի շրջան բնակվելու է ուղարկել անտուն ադրբեջանցիների շատ մեծ խմբաքանակ:
Այս մասին նշում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ակնայի շրջան է տեղափոխվել 108 ընտանիք: Ընդհանուր առմամբ Ակնա է մեկնել մոտ 450 անտուն մարդ:
Անտուն ընտանիքները նախկինում ժամանակավորապես բնակվել են երկրի տարբեր շրջաններում, հիմնականում հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։