Բաքվի դատական ֆարսը մեկ մարդու քաղաքական ինքնահաստատման փորձ է հայ ժողովրդի հաշվին. Մանե Թանդիլյան
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվում ընթացող շինծու դատական ֆարսը շարունակվում է։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:«Ադրբեջանական կողմը այս անգամ «հանրային պաշտպան» է ներկայացրել Էմիլ Բաբիշով անունով ոմն մեկի։
Փաստորեն, այս հակահայ քաղաքական շոուին ևս մի դերակատար է ավելանում։Այն, որ ադրբեջանական բանտում հայերի «պաշտպանությունը» արդեն իսկ սյուրռեալիստական ժանրի դրսևորում է, այլ կարծիք պարզապես չի կարող լինել։Ամբողջ աշխարհը հասկանում է, որ սա մեկ մարդու քաղաքական ինքնահաստատման փորձ է հայ ժողովրդի հաշվին։
Եվ այն, որ սա մեկ մարդու քաղաքական պատվեր է՝ ոչ մեկի մոտ ոչ մի կասկած չի առաջացնում։Եվ այդ մեկ մարդը ․․․ հայտնի է, թե ով է»,- գրել է նա։