Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման նախապայմանները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ ցանկացած երկրում, եթե դա կնպաստի Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։
«Եթե հանդիպումը կնպաստի պատերազմի ավարտին, մենք պատրաստ ենք՝ գործնականում ամենուրեք, բացի Ռուսաստանից և, իհարկե, ոչ Բելառուսից», - ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը։
Նա նաև նշել է, որ քննարկում է Հունգարիայում բանակցություններ անցկացնելու հնարավորությունը, եթե դա լինի խաղաղության հասնելու արդյունավետ քայլ։