Կոչուբաեւի կինն այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառության պայմաններում
«Ալեքսանդր Կոչուբաեւի կինն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում եւ գտնվում է արհեստական շնչառության պայմաններում, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունից դեռեւս ոչ մի արձագանք չկա»,-այս մասին գրում է Կոչուբաևի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ նա բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին ու մասնավորապես նշել. ««Հարգելի տիկին Վարդապետյան նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դեռեւս չի փոխանցվել դատարան, խնդրում եմ Ձեզ օգտվել բացառիկ լիազորությունից եւ վերացնել Ալեքսանդր Կոչուբաեւի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, քանզի վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է»։