Ադրբեջանը և Հայաստանը ստորագրել են խաղաղության համաձայնագիր. Լուկաշենկո
Անվտանգության հետ կապված հսկայական թվով խնդիրներ դեռ մնում են, որոնք պահանջում են քննարկում և լուծումներ։ Ինչպես հաղորդում է BelTA-ն, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի III միջազգային համաժողովում։
«Վերջերս մեզ հաջողվել է լուծումներ գտնել մի քանի երկարատև հակամարտությունների համար. Ադրբեջանը և Հայաստանը ստորագրել են խաղաղության համաձայնագիր և Գազայում երկամյա պատերազմն ավարտվել է։ Այլ թեժ կետերում հույսի նշույլ չկա», - ասել է նա։
Լուկաշենկոն հիշել է նախորդ համաժողովում իր բերած օրինակը. Աշխարհում մոլեգնում է տարբեր ինտենսիվության մոտավորապես 50 զինված հակամարտություն։ Սա Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամենաբարձր թիվն է,-նշել է նա: