Աֆղանստանը և Պակիստանը չեն կարողացել համաձայնության գալ հրադադարի շուրջ
Աֆղանստանի և Պակիստանի միջև Ստամբուլում երկարաժամկետ հրադադարի վերաբերյալ բանակցություններն ավարտվել են անարդյունք:
Reuters-ին հայտնել են աֆղանական պետական լրատվամիջոցները և պակիստանյան անվտանգության աղբյուրը։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 19-ին, երկրները Դոհայում հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել։
Ստամբուլում տեղի ունեցած եռօրյա բանակցությունների նպատակն էր քննարկել սահմանային ճգնաժամի կարգավորման ուղիները և ստեղծել հրադադարի պահպանման պայմաններ, սակայն որևէ կոնկրետ պայմանավորվածություն չի ձեռք բերվել։