Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Փաշինյանի ձախողումը ՔՊ-ում տագնապ է առաջացրել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իշխանական կուլիսներում երեկ քննարկվող գլխավոր թեման, բնականաբար, Հովհաննավանքում կիրակնօրյա «պատարագն» էր, որն ի ցույց դրեց իշխանություն-եկեղեցի հակամարտության վերաբերյալ շարքային քաղաքացիների դիրքորոշումը, դրանով պայմանավորված՝ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաեւ՝ իշխանության ներսում տիրող մթնոլորտն այս հարցի վերաբերյալ։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր բոլոր մարզպետներին, նրանք էլ՝ ՏԻՄ ղեկավարներին, ինչպես նաեւ բոլոր ՔՊ-ականներին, հնարավորինս մեծ թվով մարդկանց ներկայություն ապահովել Հովհաննավանքում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե ժողովուրդը ողջունում է Վեհափառի դեմ իրենց արշավը, եւ դրա ապացույցը «Կտրիճ Ներսիսյանի կողմից կարգալույծ արված քահանա Տեր Արամի», իսկ ավելի ճիշտ՝ Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին» մարդկանց ակտիվ մասնակցությունն է։ Սակայն Փաշինյանի պլանն ամբողջովին ձախողվեց, քանի որ վարչական լծակների գործադրմամբ, ուժային տասնյակ աշխատակիցների ներկայությամբ նրանց հաջողվեց, ըստ իշխանական հաշվարկի, հազիվ 1000-1200 մարդ հավաքագրել, որից եթե ոստիկաններին եւ քաղաքացիական հագուստով ՊՊԾ և ԱԱԾ ծառայողներին հանենք, տակը հազիվ 500-600 մարդ կմնա:

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղը, որտեղ գտնվում է Հովհաննավանքը, մոտ 2.5 հազար բնակիչ ունի, իշխանականները վերջին օրերին թմբկահարում էին, թե իբր գյուղի բնակիչներն են դեմ, որ կարգալույծ հռչակված քահանան հեռանա, ու հենց նրանք թույլ չեն տալիս, որ փոխարինող գա, սակայն պատարագն ի ցույց դրեց նաեւ, որ գյուղի բնակչության անգամ կեսը չի մասնակցել ապօրինի պատարագին, իսկ փոխարինող քահանայի մուտքն արգելափակող խմբակում տեղի բնակիչներից ընդամենը 3-4 հոգի են եղել, մյուսները՝ եկվորներ։

Ինչևէ, ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը գազազել է պատարագից հետո՝ տեսնելով, որ անգամ խմբակցության պատգամավորների մեծ մասը ներկա չէ, իսկ ովքեր էլ եկել են, նրանցից շատերը դիսկոմֆորտի մեջ են եղել, ինչը չեն կարողացել թաքցնել մասնավոր զրույցներում, դիցուք՝ Փաշինյանի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Պատմեցին նաև, որ բազմաթիվ համայնքապետեր հրաժարվել են մասնակցել ու մարդ բերել, ովքեր էլ նախապես խոստացել են, հետո պատրվակ են գտել չներկայանալու, ովքեր էլ ամեն ինչ արել են, որ մարդ բերեն, իրենց նախատեսածից մի քանի անգամ քիչ մարդ են կարողացել բերել։
ՔՊ-ում ահուսարսափով են սպասում ձախողված առաջնորդի կողմից «դատաստանին»: Մեր զրուցակիցն անգամ չբացառեց, որ ոմանց նկատմամբ հնարավոր է քրեական հետապնդումներ իրականացվեն` Փաշինյանին «քցելու» համար։

Պատարագից հետո նրա հայտարարությունը, որ հաջորդ շաբաթ էլ է Հովհաննավանքում պատարագի մասնակցելու, էլ ավելի է փոթորկել իրավիճակը։ ՔՊ-ում մտահոգ են, հասկանում են, որ Փաշինյանը չի ների, եթե այս անգամ էլ չմասնակցեն ֆեյք-պատարագին։ Որոշներն էլ ձեւացնում են, թե խնդիրը ոչ թե պատարագին մարդկանց քանակն է, այլ՝ ինքնին բովանդակությունը։ Իսկ Հովհաննավանքում տեղի ունեցածի «խորհուրդը», ըստ իշխանականների, այն է, որ Վեհափառի գահակալությունից դուրս է բերվում քահանաների ու հավատացյալների մի շերտ, որոնք ուղիղ Փաշինյանին են ենթարկվելու: Չի բացառվում, որ հաջորդիվ իշխանությունը որսի դուրս գա բոլոր թեմերում՝ նոր տերարամների փնտրտուքով, և նման այլընտրանքային «Աստծո տներ» հիմնադրի յուրայինների համար»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: