Օկուպացված Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Սոս գյուղեր են ուղարկվել բնակվելու մոտ 110 անտուն ադրբեջանցի
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Սոս գյուղ է ուղարկվել բնակվելու անտուն ադրբեջանցիների հերթական խմբաքանակը:
Այս ընտանիքները նախկինում ժամանակավորապես բնակվել են երկրի տարբեր շրջաններում՝ հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։
Կարմիր շուկա ուղարկվել է անտուն 20 ընտանիք (71 մարդ), իսկ Սոս գյուղ՝ 10 ընտանիք (42 մարդ)։ Նշվում է, որ մինչև տարեվերջ այս գյուղեր կուղարկվեն անտուն ադրբեջանցիների հերթական խմբերը: