Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ` կիրակնօրյա կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած: Ըստ աղբյուրի` հասկացել է, որ ոչ թե ընդամենը շոուն չստացվեց, այլ իրականացավ վատթարագույնը, որի մասին կարելի էր միայն մտածել՝ ինքն իրեն դրեց ծիծաղելի վիճակում:

Նախ, որևէ լուրջ ռեակցիա Եկեղեցուց և ընդդիմությունից չեղավ, որ մարդ բռնեին՝ շոուի երկրորդ սերիա սարքելու համար: Եկեղեցին բավարարվեց միայն կարգալույծ քահանայի «պատարագն» անօրինականություն որակելով, ու զուգահեռաբար Վեհափառի անցկացրած պատարագը ցույց տվեց, թե իրականում ում հետ են հավատացյալները:

Երկրորդը, Փաշինյանն իր աչքով տեսավ, որ բացի հրամանի ուժով բերվածներից, քչերին հետաքրքրեց այդ «պատարագն» էլ, իր մասնակցությունն էլ: «Ավենավատը սեփական թիմակիցների հիմնական մասի կողմից անտեսվելն էր. անգամ ամենամերձավորներից շատերը մտքներով անգամ չանցկացրին այդ խաղի մեջ մտնել՝ հասկացնելով, որ ինքն է մտել դրա տակ, թող հիմա ինքն էլ տակից դուրս գա:

Իհարկե, նյարդայնացել, ոմանց վրա գոռացել է, ոմանց՝ սպառնացել: Բայց նաև հասկանալով, որ դա բան չի փոխում: Հաշվի առնելով, որ թիմի միջին և ստորին օղակներում գնահատումն ավելի վատ է:

Բոլորն էլ ունեն ծանոթ-հարևան–բարեկամ, և հիմա նրանց երեսով են տալիս՝ էս ի՞նչ սրբապղծության մեջ եք մտել:

Ու նրանք պատասխան չեն գտնում: Եթե մինչ այս կարողանում էին գոնե արդարանալ, թե՝ Կաթողիկոսին փոխել է պետք, հիմա արդեն այլ հարցերի են բախվում՝ օրինական կաթողիկոսին փոխենք, որ այս ապօրինությա՞նը նստեցնի Էջմիածնում»,-ասում է աղբյուրը:

Կարճ ասած, չստանալով որևէ բան, Փաշինյանն ինքն իրեն մտցրեց մի փակուղի, որտեղից մեր զրուցակիցն էլ ելք չի տեսնում. «Հիմա, եթե գնա Վեհափառին կալանավորելու, ընդամենը նրա հեղինակությունն է կտրուկ բարձրացնելու: Եթե քայլ չկատարի, այս վիճակն ինչքա՞ն կարող է շարունակել:

Չի աշխատում նաև հոգեւորականներին քննչականների դուռը քարշ տալը. դա միայն ավելի ու ավելի է հանրությանը նյարդայնացնում: Իրավապահներն էլ իրենց հերթին են կատաղած, թե ամեն անգամ մի բան մոգոնում է, իրենց էլ հետը վատամարդ սարքում: Կարող է նաև նահանջել, բայց դա վատագույն տարբերակն է:

Ասում են, փորձել է նաև այս մասին Հռոմի պապի հետ խոսել, բայց բախվել է անտարբերության` հասկանալով, որ Վատիկանում ևս ծայրահեղ վատ են նայում նման արարքներին:

Ռուսական եկեղեցուց էլ ռեակցիան ծանր էր: Թե այս պատմությունն ուր կհասցնի, հիմա կդժվարանամ ասել: Բայց մեկ բան հաստատ է՝ հիմա 2018 թիվը չէ»,- ասաց աղբյուրը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում