Ճապոնիայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր առավոտյան Ճապոնիայի Հոնսյու կղզում 6.1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Ria-Novosti-ն:
Ճապոնիայում դեռևս ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի հաղորդվում: