Սանդուն կանխագուշակում է, թե «Ռուսաստանը կփորձի վերահսկողություն սահմանել ՀՀ իշխանության նկատմամբ»
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կանխագուշակություն է արել՝ հայտարարելով՝ «Ռուսաստանը կփորձի վերահսկողություն սահմանել Հայաստանի իշխանության նկատմամբ»։
Նա ռումինական ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է․
«Ռուսաստանը, ձախողվելով այլ տարածաշրջաններում, ճշգրտում է իր ռազմավարությունը: Մոսկվայի հաջորդ թիրախը կարող է լինել Հայաստանը, որտեղ հաջորդ տարի ընտրություններ կանցկացվեն»։
Սանդուն պնդում է, թե Ռուսաստանը կփորձի վերահսկողության տակ վերցնել ՀՀ-ում իշխանությունը: Բացի այդ, Մոլդովայի նախագահը նշել է, թե այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռումինիան, Ֆրանսիան և Գերմանիան, Ռուսաստանն այլ կերպ է գործում՝ քարոզչության և ապատեղեկատվության միջոցով, ինչը սովորական քաղաքացիների համար ավելի դժվար է տեսնելը։