Վրաստանը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին
Վրաստանը հրաժարվել է մասնակցել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 28-ից 30-ը:
Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին բաց նամակ է հղել «Եվրանեսթ»-ի ղեկավարությանը, որում բացատրել է, որ որոշ Եվրախորհրդարանի պատգամավորների թշնամական հռետորաբանությունը և Թբիլիսիում բողոքի ցույցերին նրանց մասնակցությունը հակասում են փոխադարձ հարգանքի սկզբունքներին և անցնում են խորհրդարանական դիվանագիտության սահմանները։
Նամակում նա նշել է, որ «Եվրանեսթ»-ի վեհաժողովում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության որոշ անդամներ հայտարարություններ են արել, որոնք խրախուսել են երկրում հասարակական անկարգությունները, արմատականացումը և բռնությունը։