Հայաստանում աղքատության տոկոսը շարունակում է բարձր մնալ, պատճառը դպրոցների ավերակներն են. Փաշինյան
Հայաստանում աղքատության տոկոսը շարունակում է բարձր մնալ՝ վերջին տվյալներով 23 տոկոս է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Պատճառը, ըստ Փաշինյանի, դպրոցների ավերակներն են։
«Հայաստանի երեխաների մի զգալի մասը զրկված է պատշաճ որակի կրթության իրավունքից, ուրիշ պատճառ չկա»,- ասաց նա։
Փաշինյանն այս ամենը բարդեց նախկին իշխանությունների վրա՝ նշելով, թե նրանց կառավարման տարիներին դպրոցները եղել են ավերակ, բարձրագույն կրթական համակարգի որակը գահավիժել է, իսկ բուհերը եղել են կոռուպցիայի ու քաղաքական հարկադրանքի միջոցներ։
«Դրա համար է այսօրվա աղքատությունը, ուրիշ պատճառ չկա», -ասաց Փաշինյանը։