Իշխանությունը պահելու զույգ հենարանները Նիկոլի համար մնացել են պետական ռեպրեսիվ ապարատն ու արտաքին աջակցությունը. Ֆարմանյան
Նիկոլ Փաշինյանն անվերադարձ ու շատ վաղուց կորցրել է ժողովրդի աջակցությունը: Բացի ամեն ինչը, այսօր տեղի ունեցածն այս ամենի ևս մեկ ապացույց էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` նկատի ունենալով Հովհանավանքում տեղի ունեցած կեղծ պատարագը:
«Նա չունի հանրային այնպիսի աջակցություն, ինչը կծառայեր որպես իշխանությունը պահելու գործոն-հենարան:
Իշխանությունը պահելու զույգ հենարանները Նիկոլի համար, ուստի, մնացել են պետական ռեպրեսիվ ապարատն ու արտաքին աջակցությունը:
Այս ոտքերից որ մեկն էլ ջարդվեց, Նիկոլի աթոռը դառնալու է մեկ ոտքի վրա «ճոճվող նավակ»: