Իրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցըՄիկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.amԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Չինաստանն աջակցություն է հայտնել ԻրանինԻրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. ԶելենսկիCOP17-ում ներկայացվել է ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկըԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկաՓաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. ՍուրենյանցՄԻՊ-ում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվելԱՄՆ-ն եւ Իրանը կարող են համաձայնության հասնել 2 օրվա ընթացքում. Իրանի ԱԳՆՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով2027-ին ուժային ոլորտը կստանա 835 մլրդ դրամ, տնտեսականը՝ 496 մլրդ, սոցիալականը՝ 1 տրլն 868 մլրդ դրամ. նախարարՓաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Քրիստինե ՎարդանյանԵվրոպայում բողոքի ցույցերին մասնակցում է մոտ կես միլիոն մարդ. կան հարյուրավոր ձերբակալվածներԲանջար հավաքելիս 6-ամյա թոռնիկն ու տատիկը հոսանքահարվել են«Inotek» խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամԵս մի քիչ չափերով մեծ եմ, երևացել եմ, բայց բոլորն էլ այդտեղ խփnւմ էին. ՔՊ-ական պատգամավորը՝ ԱԺ ծեծկռտnւքի մասին
Աննա Գրիգորյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանի զիջումների տակ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր ստորագրությունն է
8 տարի ի՞նչ եք ման եկել ու չեք գտել, որ գնացել, բիզնեսը փակել եք. Խամոյանը՝ ՊԵԿ նախագահին (տեսանյութ)Երբ է մեկնարկում նոյեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացըՌուսական զորքերը նոր տարածքներ են գրավել Զապորոժիեի մարզումԲացառո՞ւմ եք, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդի ազատությունն արժենա դաշինքից 6 կողմ քվեարկություն Սահմանադրությանը․ հարց՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)Ճամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԼեոնիդ Յակուբովիչը ներառվել է ուկրաինական ռшզմական հետախուզության տվյալների բազաԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
Քաղաքականություն

Չլսել, չդիտել, չտարածել, չքննարկել գաղտալսումները. սա մարդ մնալու նախապայմանն է, մերժենք սրանց պարտադրած այլասերումը. Վահե Հովհաննիսյան

Տոտալ գաղտնալսումները, դրանցով շանտաժը և դրանց հրապարակայնացումը, որպես կանոն, բերում են անասնական մթնոլորտի և անձնական ողբերգությունների։ Պարտադրվող անասնականացմանը պետք է հակադրվել մարդ և քաղաքացի լինելով։ Այս մասին Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Ժուչոկը մեր նոր խորհրդանիշն է, բայց այն ունեցել է հայտնի նախադեպեր։

Նախադեպեր

Համատարած գաղտնալսելու, մարդկանց կյանքեր անթույլատրելիորեն մտնելու, թունավորելու, աջ ու ձախ անօրինական ձերբակալություններ եղել են Սահակաշվիլու ժամանակ և Նազարբաևի վերջին փուլում։

Սահակաշվիլուն հեռացնելուց հետո  գաղտնալսման ֆայլերը ցուցադրաբար այրվեցին, կազմակերպիչները պատժվեցին, և երկրում դրվեց նոր խաղի կանոն։

Ղազախստանում եկել էր պահ, երբ ծնողները երեխաներին արգելում էին տանն ազատ խոսել, տնեցիներն իրար հետ շշուկով էին խոսում, և որևէ աշխատասենյակում, որևէ սրճարանում որևէ մեկն ապահովագրված չէր անօրինական գաղտնալսումից և դրա հրապարակումից։ Բոլորը բոլորի վրա կասկածում էին, հարևանը՝ հարևանի, ընկերը՝ ընկերոջ, ամուսինները՝ իրար։

Երկու երկներում էլ ժողովուրդը որոշեց, որ հերիք է։ 

Երբ արդեն քանդել ես պետական զսպող ինստիտուտները, ունես բացարձակ իշխանություն, ունես քո ամեն ասածն անողներ և չունես անձնական «ստոպեր», շատ հեշտ է կորցնել իրականության և «չի կարելիների» սահմանը։ Համաշխարհային փորձը ցույց  է տալիս, որ դա միշտ բերում է մարդկային ողբերգությունների և այլանդակ  դեգրադացիայի։

Վախից՝ պայքար

Երբ մեկ հոգին ձևավորում է մարդ «լսելու», կալանավորելու անխափան մեքենա, նշանակում է  նա արդեն պարտվել է։ Բոլորին այս վիճակը մի պահից սկսում է հոգնեցնել. և´ բռնվողներին, և´ բռնողներին։ Սա բացառապես նեղ խմբի խրախճանքն է։ Ուրիշ լուծում այս իրականություն չի թողնում. պետք է վախից անցում կատարել պայքարի։

Պայքարի առաջին քայլը

Բոլոր առողջ ուժերը՝ քաղաքական, քաղաքացիական, հանրային և այլն, պետք է հասարակությանն ուղղված մեկ միասնական ուղերձ ձևակերպեն՝ չլսել, չդիտել, չտարածել, չքննարկել գաղտալսումները։ Սա մարդ մնալու նախապայմանն է։ Մերժենք սրանց պարտադրած այլասերումը։  Հաջորդ քայլում պետք է արագ մշակել հակազդեցության  այլ գործուն մեխանիզմներ»,- գրել է նա: