Թրամփը պատրաստ է հաշտեցնել Պակիստանին և Աֆղանստանին ևս
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն ունակ է լուծելու Պակիստանի և Աֆղանստանի միջև հակամարտությունը։
Associated Press-ի փոխանցմամբ՝ նա այս հայտարարությունն արել է Մալայզիայում ընթացող Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակներում։
Թրամփը նշել է, որ Պակիստանն ու Աֆղանստանն արդեն սկսել են աշխատել խաղաղության համաձայնագրի վրա։ Ամերիկացի առաջնորդը վստահություն է հայտնել, որ կարող է շատ արագ լուծել այս խնդիրը: