Թրամփը հայտարարել է, որ կհանդիպի Պուտինի հետ, բայց՝ պայմանով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կրկին հանդիպում կնշանակի Ուկրաինայի հարցով գործարքի հարցում վստահության առկայության դեպքում:
«Մենք պետք է վստահ լինենք, որ գործարք կկնքենք։ Ես չեմ պատրաստվում վատնել իմ ժամանակը: Ես միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։