Ադրբեջանի զորամասերում Սյունիքն ու Վայոց ձորը՝ ամբողջությամբ, Գեղարքունիքն ու Տավուշը՝ մասամբ, ներկայացված են որպես ադրբեջանական. Տիգրան Աբրահամյան
Վլադիմիր Սպիվակովը շտապ հոսպիտալացվել է
Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը
Ո՞րն է ընդդիմության՝ ՍԴ դիմելու քաղաքական իմաստը, եթե արդյունքներն անբեկանելի են
Վիրավորներից երկուսը նույն վթարից մահացած «Միսիս Եվրոպա 2022»-ի Հայաստանի ներկայացուցիչ Վերա Սաֆարյանի ազգականներն են․ նոր մանրամասներ
Մեծամորում մինչև ժամը 21:00-ն ջուր չի լինիԽորթ մայրը հարվածել էր մեկ տարեկան երեխայի գլխին․ փոքրիկը մահացել էր․ նախաքննությունն ավարտվել է
ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկել է մասնակիցների 39%-ը
«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է հրաժարական տալ առաջիկա օրերինԸնդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. «Հրապարակ»Գնացքների բախում Անգլիայում. կա 1 զոհ և 89 վիրավորԿեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ինտերնետային էջը դատարկ է. «Հրապարակ»
Փամբակ գետի ջրերում շարունակում են 13-ամյա աղջկա որոնումները
Հասարակությունը կանգնել է համակարգային ճգնաժամի առաջ. «Փաստ»Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ»Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար. «Հրապարակ»ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. «Ժողովուրդ»
Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ տուժածներ կան (Տեսանյութ)
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Ալեն Ղեւոնդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ոչ թե այն գրառումը, որը տարածվել էր նրա ձերբակալության ժամանակ, այլ բոլորովին ուրիշ տեքստՍամվել Կարապետյանին «աջակցող» կուսակցությունում հիմնադիրների փախուստ է. Միհրան Պողոսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Իսկ եթե ԱԱԾ աշխատակիցը որոշի որոևէ տեղեկություն ինչ-որ մեկին վաճառի՝ նորմա՞լ է. «Փաստ»Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ. «Ժողովուրդ» Հայաստանի հերթական կապիտուլյացիան են ազդարարում. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆՓաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխղեկավարին գործուղում է ԲրյուսելՀայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվելԳյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվելԼիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր ԼեյենՍտամբուլի մետրոյում գնացք է դուրս եկել ռելսերից․ ուղևորներին տարհանել են թունելով«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն ՄելիքյանՍուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԿարծում եմ` շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ. Ֆիցոն շնորհավորել է ՓաշինյանինՓամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքներըՈղբերգական ավտովթարից մահացած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը կոտրել ենԿոշտան չի կարող ներկայացնել ԵՄ երկրներն անվտանգության երաշխիքների հարցերում. ՄակրոնԴևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիրՌուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողությունԿասեմը հայտարարել է, որ «Հըզբոլլահը» հավատարիմ է մնում «դիմադրության» և բռնազվթումից հրաժարվելու կուրսիԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման համար. ԱրաղչիՄիշել Մըրին այցելել է Արամ Ա կաթողիկոսին. հայ համայնքի հարցերն են քննարկվելՄեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ ՍրբազանՎարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանությանՌուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը
Հասարակություն

Գյումրու ամբողջ քաղաքապետարանը և համայնքի բնակիչներին սկսել էին գաղտնալսել դեռևս մայիսից․ փաստաթուղթ

AntiCor-ը ներկայացնում է փաստաթուղթ, համաձայն որի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետի որոշմամբ Գյումրու քաղաքապետարանում քաղաքապետի և բոլոր աշխատակիցների նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները սկսվել են դեռևս 2025 թվականի մայիսից։

AntiCor-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության 4-րդ բաժնի ավագ օպերլիազորը գաղտնի միջնորդություն է ներկայացրել իր ղեկավարին՝ թույլտվություն ստանալու համար երկու ամսվա ընթացքում իրականացնել օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ։ Դրանք ուղղված էին տեղեկություններ ստանալուն այն անձանց վերաբերյալ, ովքեր Գյումրու համայնքապետարանում կաշառք են ստացել կամ տվել, ինչպես նաև բացահայտելուն՝

  • պաշտոնատար անձանց կողմից կաշառքի դիմաց կատարվող գործողությունները,
  • նրանց օժանդակող անձանց շրջանակը,
  • կաշառքի ստացման և տրամադրման հանգամանքները։

Միջնորդությամբ խնդրվել է թույլատրել միջոցառումների իրականացումը ինչպես բաց, այնպես էլ քողարկված եղանակով՝ Հայաստանի ողջ տարածքում գործող պետական մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց շրջանակում։

Նշված միջնորդությունը բավարարվում է և տրվում թույլտվություն (փաստաթուղթը՝ ստորև)

Փաստացի ստացվում է, որ Գյումրիի մեծաթիվ բնակիչներ և պաշտոնատար անձինք ամիսներ շարունակ եղել են օպերատիվ-հետախուզական միջոցառումների թիրախում։

AntiCor-ին հայտնի է դարձել նաև, որ Հակակոռուպցիոն կոմիտեն չի սահմանափակվել այս որոշմամբ․ դատարան են ներկայացվել տասնյակ միջնորդություններ՝

  • բնակարաններում և ավտոմեքենաներում ներքին դիտում իրականացնելու,
  • արտաքին դիտում կազմակերպելու,
  • և այլ գաղտնի միջոցառումներ իրականացնելու նպատակով։

Այս բոլոր միջնորդությունները, առանց բացառության, բավարարվել են Երևանի քրեական դատարանի դատավորներից մեկի կողմից։

Նշենք, որ դեռևս 2025 թվականի հոկտեմբերին, Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «հանրային կյանքից պետք է դուրս շպրտել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին»։
Սա նշանակում է, որ վարչապետը դեռ ամիսներ առաջ տեղյակ էր Գյումրու քաղաքապետի դեմ ընթացող օպերատիվ գործընթացների և ձայնագրությունների մասին, և ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությամբ ուղղակիորեն քաղաքական հրահանգ է իջեցրել իրավապահ մարմիններին։

Այսպիսով՝ ամբողջ գործընթացը ստանում է բացահայտ քաղաքական ենթատեքստ։

Միջազգային իրավական պրակտիկայում նման երևույթները որակվում են որպես քաղաքական կոռուպցիա, որի վտանգն այն է, որ անգամ փաստացի մեղավորները կարող են արդարացվել, եթե ապացուցվի, որ քրեական հետապնդումը պայմանավորված է եղել քաղաքական նպատակներով։