Չարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվելՎաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերшզմ կլինի. ընդդիմադիր պատգամավորՀաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարարՈւնեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը. Սրբուհի ԳալյանԹՐԻՓՓ-ն իրականում կարող է նոր uպառնшլիքներ բերել մեր երկրի գլխին. Մեսրոպ ՄանուկյանԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ցանկը Ուկրաինական հարվածի հետևանքով հնարավոր է զոհվել է գեներալ-լեյտենանտ Սերգեյ Միլչակովը. ռուսական աղբյուրներՀորդորում եմ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործել միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուրը․ Ավանեսյան«Պետք չէ հուզվել Հաջիևի հայտարարություններից». ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը մտահոգությունը շփոթում են հուզմունքի հետ
Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա
Եմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի ավիաբազային Բաքվի պահանջները դառնում են Երևանի որոշումները․ Մեսրոպ ՄանուկյանԱրփինե Սարգսյանը երկօրյա այցով Վրաստանում էՈստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԴիմում եմ ադրբեջանցիներին. Ամեն ինչ փոփոխվելու է ու ոչինչ հավերժ չէ, իսկ փոփոխությունների համար երբեմն վճարում են շատ ծանր գին. վճարում են անմեղները. Հայկ ԴեմոյանԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ինԱշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. ՄԻՊ պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների ընթացքը
Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կազմակերպած դիվանագիտական շոու-այցը բռնազավթված Արցախ
Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրըՊարտադի՞ր է Հայաստանի վրա սանձազերծված պատերազմի օրերին ֆիստիվալներ անեք, էլ ուրիշ օր չկա՞. Վարդանյան (տեսանյութ)Բյուրեղավանում վթարային ջրանջատում կլինիԻնչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սոչիին. կան վիրավորներՄեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. ՍուրենյանԷսի շատ դաժшն հետևանք կունենա, չի կարելի, մենք մարդ ենք՝ ստեղ նստած․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Գանձասարը հայկական է և չպետք է թույլ տալ՝ այս փաստերը խեղաթյուրվեն․ պահանջում եմ ՀՀ-ից որևէ արձագանք հնչի․ Աննա Գրիգորյան
Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը
Հասարակություն

Վանաձորի թատրոնի արձագանքը՝ Դավիթ Գասպարյանին

Yerkir.am-ն օրերս հրապարակել էր գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանի ակնարկը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցած «Չարենց» ներկայացման առաջնախաղի մասին՝ «Վիրավորականը իմ վաստակի ուրացումն էր. Դավիթ Գասպարյանը` Վանաձորի թատրոնում «Չարենց» ներկայացման մասին» վերտառությամբ։ Խմբագրությունն այնուհետև  ստացել էր հիշյալ ներկայացման հիմքում ընկած «Չարենցի վերջին գիշերը» պիեսի հեղինակ,  բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանի պատասխան ակնարկը, որն անփոփոխ կերպով ներկայացրել ենք  «Շատ այլ բաների հետ համաձայն չեմ․ Վալերի Փիլոյանի արձագանքը՝ Դավիթ Գասպարյանին» վերտառությամբ։ Խմբագրությունը ստացել էր նաև Դավիթ Գասպարյանի պատասխան արձագանքը՝ «Այդ հավակնոտ «դրամատուրգը» խաբել է թատրոնի մարդկանց, իսկ հիմա բռնվել է գողության մեջ․ Դավիթ Գասպարյանը՝ «Չարենցի վերջին գիշերը» պիեսի հեղինակին» վերտառությամբ:

Խմբագրությունն այսօր ստացել է նաև Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պաշտոնական արձագանքը, որը ևս անփոփոխ կերպով ներկայացնում ենք ստորև. «Սեպտեմբերի 16-ին և 17-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում «Չարենց» ներկայացումով ազդարարվեց 94-րդ թատերաշրջանի մեկնարկը։ Թատերաշրջանի բացումից հետո հրապարակվեց չարենցագետ, վաստակաշատ գիտնական Դավիթ Գասպարյանի ծավալուն հոդվածը, ինչին «Շատ այլ բաների հետ համաձայն չեմ» հոդվածով պատասխանել էր Վալերի Փիլոյանը։

Սակայն գրականագետ Դավիթ Գասպարյանն արդեն երկրորդ անգամ է անդրադառնում մեր թատրոնում տեղի ունեցած «Չարենց» ներկայացմանը՝ որպես վերնագիր ընտրելով «Այդ հավակնոտ «դրամատուրգը» խաբել է թատրոնի մարդկանց, իսկ հիմա բռնվել է գողության մեջ» չափազանց տգեղ ձևակերպումը, հատկապես որ թատրոնը խաբված չէ։ Ավելին, հավակնոտ բառը բնավ բնորոշ չէ Վալերի Փիլոյանին (ճանաչողները գիտեն), և երկրորդ՝ Վալերի Փիլոյանը ցուցաբերել է ակադեմիական ազնվություն․ պիեսում այս կամ այն աղբյուրից բոլոր մեջբերումներն (իսկ դրանք, ինչպես ինքն է նշում, բազմաթիվ են) արված են չակերտներով, թեպետ և դրամատուրգիայում հեղինակը թերևս կարող էր շեղվել ակադեմիական բարեվարքության չգրված նորմերից։ Ես անկեղծորեն լավ չեմ պատկերացնում թատրոնից գրականագետ Դավիթ Գասպարյանի սպասած արձագանքը, որովհետև մեկ աղբյուրից չէ, որ օգտվել է մեր պատվիրած պիեսի հեղինակը։

Եթե գրականագետը որպես խաղաղ արձագանք շարունակում է դիտարկել աֆիշի վրա իր անունը գրելու տարբերակը, ապա ասենք, որ պիեսի հեղինակի՝ «Շատ այլ բաների հետ համաձայն չեմ» հոդվածում շեշտած բոլոր անունները մեկ աֆիշի վրա տեղավորելը գուցեև հեշտ, բայց նույնքան էլ ծիծաղելի կլիներ։ Իսկ բեմը գիտաժողովի դահլիճ չէ, և այստեղ մեղմ ասած հնարավոր չէ շեշտել մեջբերման սկիզբը կամ մեջբերման ավարտը։ Ռեժիսոր Դավիթ Հարությունյանը գրական հենքն օգտագործել է՝ բնականաբար որոշակի փոփոխությունների ենթարկելով, ինչպես նաև հաշվի առնելով, որ թատրոնը գեղարվեստական պայմանականությունների միջավայր է, իսկ ինքը՝ ստեղծագործող։ Մասնավորաբար՝ սայլուկ բառի վերաբերմամբ նշենք, որ այն չկա Վ․ Փիլոյանի՝ մեզ առաջարկված պիեսում, հետևաբար՝ հմայված ուսանողուհու ենթադրյալ հիացումը և այդ բառը կիրառելու հնարավոր հաճելի կամ տհաճ տեսարանը պատկերացնելը այդքան էլ սազական չէ մեծավաստակ գիտնականին։ Պետք չէր այդքան հեռու գնալ․ բառն ավելացվել է ռեժիսորական միջամտությամբ և Շիրակից արմատներ ունեցող գլխավոր դերասանի հուշումով․․․

Կարսն ու Շիրակ աշխարհը, անտարակույս, ունեն ընդհանրություններ․ սիրած պատանուն թերևս կարող էր ասվել սայլուկ կամ խենթ, և դրա մեջ հանցավորություն փնտրելու առանձնապես կարիք էլ չկա։ Այնուամենայնիվ, պատշաճ չհամարելով երկու գիտնականների՝ հեղինակային իրավունքին վերաբերող բանավեճի մեջ մտնել, ասենք հետևյալը․ մեր խնդիրն է եղել Չարենցի կյանքին և ստեղծագործությանն անդրադառնալ թատերարվեստի լեզվով, ինչպես նաև մեր կողմից արված բոլոր հրապարակումներում բազմիցս նշվել է, որ պիեսի հեղինակն օգտվել է նաև Դ․ Գասպարյանի ուսումնասիրություններից։ «Չարենց» ներկայացումը փաստավավերագրություն չէ, այն գեղարվեստի լեզվով է մեզ պատկերում 20-րդ դարասկիզբը՝ իր սահմռկեցուցիչ կարմիրով․․․

Եթե բեմում փաստավավերագրություն անեինք, Ռեգինային էլ պիտի այլ դիտանկյունից մոտենայինք, Բակունցին ու Մահարուն էլ, իսկ Ստալինի հագուստն էլ պիտի մինչև վերջ կոճկած ներկայացնեինք․․․ Ի դեպ, պրեմիերայի առաջին օրը վերհուշ և իրականություն ժամանակային փոխներթափանցումներով կառուցված ներկայացումը դիտել է Դավիթ Գասպարյանը, երկրորդ օրը՝ Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, ում խոսքը ավելորդ չեմ համարում կցել իմ այս գրառմանը։ Այսքանը։ Ներկայացման հաջողված կամ անհաջող լինելու մասին կդատի հանդիսատեսը։ Բոլորին շնորհակալ ենք։ Իսկ դափնիները միայն Չարենցինն են։

Ավելորդ է որևէ հավակնոտ դրսևորում, ում կողմից էլ որ այն լինի։

Լուսինե Սահակյան Թատրոնի տնօրեն»: