Վարդան Ղուկասյանն իր աջակցությունն է հայտնում քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած դեպքերից հետո ազատազրկված քաղաքացիներին
Գյումրու քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր աջակցությունն է հայտնում բոլոր այն անձանց, ովքեր զրկվել են ազատությունից 2025թ. հոկտեմբերի 20-ին` Գյումրու քաղաքապետարանի շենքում և շենքի դիմաց իրականացված ռեպրեսիվ, հակաիրավական գործողությունների հետևանքով, ինչպես նաև Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներին` անկախ կուսակցական պատկանելությունից, որոնց նկատմամբ հարուցվել են ապօրինի քրեական վարույթներ։
Տեղեկացվում է, որ ռեպրեսիվ գործողություններից տուժած և հանիրավի մեղադրյալ դարձած անձանց հարազատները կարող են դիմել պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Զարուհի Փոստանջյանին` իրավաբանական անվճար օգնության հարցերով։
Հեռ.+374 55 40 39 00»։