Հրանտ Մարգարյանի որդին հիվանդանոցում մահացել է
Ըստ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների՝ ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին հիվանդանոցում մահացել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը, հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել:
Կրակոց է հասցվել կոկորդին: Նրա վիճակը շատ ծանր էր, Առաջին համալսարանական հիվանդանոցի բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար: