Ում հետ է զրուցել Հրանտ Մարգարյանի որդին՝ մինչև ինքնասպանության փորձ կատարելը․ նոր մանրամասներ
ԶԼՄ-ներում տարածված տեղեկության համաձայն, ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը, ինքնասպասպանության փորձը կատարելիս միայնակ չի եղել: Մինչ նրա գործողությունները , Մխիթարին տեսել են մի կնոջ հետ՝ Երիցյաններ սուպերմարկետի հետնամասում: Զրույցի ավարտից հետո, երբ կինը շրջվել է, որ հեռանա, Մխիթարն իրեն պատկանող հրազենով կրակել է ինքն իր վրա:
Ավելի վաղ գրել էինք, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը:
Հիվանդանոց տեղափոխված Մարգարյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Իսկ ավելի ուշ, տեղեկություն ստացվեց, որ Մխիթարը հիվանդանոցում մահացել է: