Պուտինի փողն ու զինվորները վերջանում են. Ռյուտե
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չափազանց շատ զինվորներ և փող է կորցրել Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ։ Հիմա ժամանակն է ճնշումը մեծացնելու։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այս մասին հայտարարել է մամուլի ասուլիսում։
«Ճշմարտությունն այն է, որ Պուտինի փողը, գաղափարները և զինվորները սպառվում են։ Նախագահ Թրամփը շատ լավ ասաց, որ նրանք պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ գտնվում են։ Հիմա հենց ժամանակն է ճնշումը մեծացնելու Ռուսաստանի վրա, որպեսզի մենք կարողանանք արդար խաղաղության հասնել Ուկրաինայի համար», - հավելել է Ռյուտեն։