Ֆրանսիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա
Ֆրանսիայի գլխավոր շտաբի պետ Պիեռ Շիլը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա անվտանգության երաշխիքների շրջանակներում, եթե անհրաժեշտ լինի:
Այս մասին հաղորդում է BFMTV-ն։
«Մենք պատրաստ կլինենք զորքեր տեղակայել անվտանգության երաշխիքների շրջանակներում, եթե անհրաժեշտ լինի Ուկրաինայի բարօրության համար», - ասել է Շիլը խորհրդարանական պաշտպանության հանձնաժողովի նիստում։
Նա հավելել է, որ 2026 թվականը կարևոր կլինի Ուկրաինայի շուրջ համախմբված երկրների համար: