Մոսկվան կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են պատերազմի ավարտին դիվանագիտական ճանապարհով
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ասել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են հակամարտության դիվանագիտական լուծմանը։
Այս մասին նա նշել է CNN-ին տված հարցազրույցում:
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ուկրաինան իսկապես բավականին մոտ են դիվանագիտական լուծմանը։ Նախագահ Զելենսկին մեծ քայլ է կատարել՝ արդեն իսկ ընդունելով, որ սա առաջնագիծ է», - նշել է Դմիտրիևը։