Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ իր ասիական շրջագայության ընթացքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր ասիական շրջագայության ընթացքում կարող է հանդիպել:
Ամերիկացի առաջնորդն այս հայտարարությունն արել է ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Ես 100%-ով բաց եմ դրա համար։ Ես լավ հարաբերություններ ունեմ նրա հետ», - ասել է նա։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտարարել է, որ Թրամփը կայցելի Մալայզիա, Ճապոնիա և Կորեայի Հանրապետություն։ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև բանակցությունները նախատեսված են հոկտեմբերի 30-ին Հարավային Կորեայում։