Նեյմարը, Մեսսին և Սուարեսը կրկին կարող են միավորվել նույն ակումբում
«Սանթոսի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հույս ուներ ըտեղափոխվել եվրոպական թիմ, որը կբարձրացներ Աշխարհի առաջնության հայտացուցակում ընդգրկվելու իր հնարավորությունները։
Այս մասին հաղորդում է Diario Sport-ը։
Այնուամենայնիվ, աղբյուրի համաձայն, 33-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ եվրոպական թիմերից հետաքրքրություն չկա։ Այս իրավիճակում խաղացողը դիտարկում է կարիերան շարունակելու երկու տարբերակ՝ երկարաձգել պայմանագիրը «Սանթոսի» հետ կամ տեղափոխվել MLS, որտեղ կարող է թիմակից լինել Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի հետ «Ինտեր Մայամիում»։
Նեյմարը վերջին անգամ խաղացել է սեպտեմբերի 14-ին. այդ ժամանակվանից ի վեր նա վնասվածք է ստացել և շարունակում է վերականգնվել։ Վերադառնալուց հետո նա ակումբի կազմում անցկացրել է 21 խաղ, խփել վեց գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Բրազիլացին ներկայումս 33 տարեկան է։