Զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: