«Չեմ միջնորդելու, որ ազատեն». Գյումրու դեպքերի ժամանակ ձերբակալվել է նաև ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի զոքանչը
Գյումրու դեպքերի ժամանակ ձերբակալվել է նաև ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի զոքանչը` Վարդուհի Փիլոյանը, հայտնում են ArmeniaSputnik-ի աղբյուրները։
Նա Գյումրու համայնքապետարանում առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար է և պաշտպանել է Վարդան Ղուկասյանի շահերը։
Սակայն, NEWS.am–ի հետ զրույցում, ՔՊ-ական պատգամավքրը հերքել է, որ իր զոքանչը պաշտպանելիս է եղել ՎարդանՂուկասյանին:
Հարցին՝ արդյոք նա ձերբակալվել է համայնքապետ Վարդան Ղուկասյանին պաշտպանելու համար, Սարուխանյանը պատասխանել է. «Ոչ, Վարդան Ղուկասյանին պաշտպանելու համար չի եղել այդ ամենը։ Այո խոսքը իմ զոքանչի մասին է, որը համայնքապետարանի աշխատող էր երկար տարիներ, դեռ Վարդան Ղուկասյանից առաջ, կրթության բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար է։ Չգիտեմ ինչ-որ մի եսիմ ինչ պաշտոն չի զբաղեցնում, սովորական համայնքային ծառայող է և ամենայն հավանականությամբ հրաման է կատարել, որ զանգեն չգիտեմ մանկապարտեզների տնօրեններին և այլն, մանրամասները արդեն չեն տիրապետում։ Այդ տրամաբանության մեջ է եղել այս ձերբակալությունը, թե հետագայում ինչ է լինելու դա արդեն իրավապահների տիրույթում է։
Դա նաև խոսում է այն մասին որ իրականում կապ չունի, թե ով է, եթե օրենքի խախտում է լինում, բոլորը օրենքի առաջ հավասար են»։
Հարցին՝ այսինքն դուք չեք պատրաստվում միջնորդել կամ իշխանական ձեր լծակները օգտագործել, որ նրան ազա՞տ արձակեն, ՔՊ–ական պատգամավորը պատասխանել է. «Բացարձակ, ես վստահում եմ մեր իրավապահ համակարգին և ընդունելու եմ այն որոշումը, որ կայացնելու եմ իրավապահ մարմինները»։