Պուտինն ու Ալիևը զրուցել են
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Կրեմլի կայքը հայտնել է.
«Որպես հոկտեմբերի 9-ին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած զրույցի շարունակություն՝ քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հրատապ հարցեր: Վերահաստատվել է առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման և էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման փոխադարձ հանձնառությունը:
Բացի այդ, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավիճակի մի շարք ասպեկտների:
Պայմանավորվել է շարունակել շփումները տարբեր մակարդակներում»