Տաքսու վարորդին վճարել են կեղծ 20 հազար դրամանոցով
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 22-ին զանգահարած տաքսի ծառայության վարորդը հայտնել է, որ ուղևորը Երևանի Խուդյակովի փողոցում ուղեվարձը վճարել է կեղծ 20 000 դրամանոցով։
Ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կեղծ թղթադրամն իրացրել է Եղվարդ քաղաքի բնակիչ 25-ամյա երիտասարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։