Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերը
Տնտեսություն

Օրենք կա, սակայն ծննդատներում դեռևս առաջարկում են մանկական կաթնախառնուրդներ

Հաճախ է պատահում, որ ծննդաբերությունից հետո մայրական կաթը ուշանում է, կամ չի հերիքում փոքրիկին: Մասնագետները եկել են այն եզրակացության, որ մայրական կաթն անփոխարինելի է և որևէ, անգամ լավագույն կաթնախառնուրդ չի կարող փոխարինել մայրական բնական կաթին:

Վերջին տասնամյակներին արհեստական կաթնախառնուրդներ արտադրող միջազգային ճանաչում ունեցող ընկերություններն իրենց արտադրատեսակներով հեղեղել էին աշխարհը՝ համոզելով, որ մայրական կաթին հնարավոր է փոխարինել արհեստական կերով, որը գրեթե մոտ է մայրական կաթին:

Աշխարհի շատ երկրներում մայրական կաթով սնուցման առավելությունների, նաև այդ առավելություններն օրենքով ամրագրելու ուղղությամբ են շարժվում:

Հայաստանում արդեն տևական ժամանակ, տուրք տալով ժամանակակից հովերին, մայրիկները գերադասում են կաթնախառնուրդներ տալ երեխաներին՝ ելնելով տարբեր պատճառներից՝ կազմվածքը պահպանելուց մինչև կրծքի կաթ չունենալը:

Սակայն վերջին տարիներին Հայաստանում քարոզարշավ է սկսվել մայրական կաթով կերակրելը խրախուսելու համար, այս առումով բավականին աշխատանք տարվեց, սակայն այդպես էլ հնարավոր չեղավ արմատախիլ անել կաթնախառնուրդներ ներկրող ընկերությունների ախորժակը:

Այժմ էլ մասնավորապես երևանյան ծննդատներում, եթե մայրիկի կաթն ուշանում է, կամ մայրիկը մի փոքր երկար է քնած մնում, ապա փոքրիկին արդեն կերակրած հանձնում են մորը:

Օրերս կառավարության նիստից հետո, լրագրողները ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հարց են ուղղել, թե ինչու մայրերին կաթնախառնուրդներ են առաջարկում հատկապես այն ֆիրմաներից, որոնք ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին պատկանող ընկերություններն են ներկրում, արդյոք այդ հարցով նախարարությունը զբաղվել է: Ա. Մուրադյանն ասել էր, որ բրենդային ընկերությունների վերաբերյալ հարցերին ինքը միայն գրավոր կպատասխանի, քանի որ պետք է հարցն ուսումնասիրվի. «Որևիցե բրենդային խնդիր չէի ուզենա մեկնաբանել: Կառավարության որոշումով բոլոր հնարավոր սննդի տեսակները, փոխարինիչները կարգավորվելու են Առողջապահության նախարարության կողմից, որն արդեն կբացառի ոչ մասնագիտական պարզաբանումները»:

Նշենք, որ կաթնախառնուրդ ներկրող ընկերությունները զանազան միջոցներով շահագրգռում են բուժաշխատողներին՝ մայրիկներին առաջարկելու կաթնախառնուրդներ:

Նշենք, որ «Hipp» արտադրատեսակը ներկրում է «Ալեքս Գրիգ»-ը, «Սլավեքս» ՍՊԸ-ն` «Վիննի», «Նուտրիլակ» ապրանքատեսակները, «Նյու Ֆորս» ՍՊԸ-ն` «Nestle», «Nestle Junior», «Nestogen», «ՆԱՆ» ապրանքատեսակները: «Բեյբի-Սիմ» ՍՊԸ-ն ներկրել է «Սիմիլակ» ապրանքատեսակը, «Վիվաֆարմ» ՍՊԸ-ն` «Ագուշա» ապրանքատեսակը, «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊԸ-ն` «Heinz» ապրանքատեսակը, «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ն` «Nutrilon» ապրանքատեսակը:

Հիշեցնենք, որ 2015 թ-ին մարտի 1-ից ուժի մեջ է մտել «Երեխաների կրծքով սնուցման կարգավորման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքը, սակայն այսօր էլ հատկապես մայրաքաղաքի ծննդատներում և պոլիկլինիկաներում մայրիկներին առաջարկվում են արհեստական կերեր և նախարարությունը այս խնդիրը լուծել դեռևս չի կարողանում: