«Լինեմ անկեղծ՝ ո՛չ». ԱԼեն Սիմոնյանը Դավիթ Համբարձումյանից վտանգ չէր տեսնում որպեսզի կալանավորեն
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար տարակուսելի է, թե ինչպես է Դավիթ Համբարձումյանը կարողացել հատել ՀՀ սահմանը, երբ անցնում է քրեական գործով։
«Եթե ինքն իրոք երկրի համար պայքարող անձնավորություն է՝ կգա, փախնելու ի՞նչ ունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Լրագրողները Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ վտա՞նգ էին տեսնում Դավիթ Համբարձումյանից, որ որոշեցին կալանավորել՝ նա ասաց. «Լինեմ անկեղծէ ո՛չ»։