Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով 10 տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, մեկինը՝ ծանր. ԱՆ
Այսօր Իջևան-Բերդ ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ, մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր: