Հովհաննավանքի տհաճ միջադեպը առավել ցայտուն ընդգծեց իշխանամոլ ամբոխավարիդ կեցվածքը. Կարինե Վանեսյան
Լրագրող, հաղորդավարուհի Կարինե Վանեսյանը գրելէ.
«Ստեփան Ասատրյան, Հովհաննավանքի տհաճ միջադեպը առավել ցայտուն ընդգծեց իշխանամոլ ամբոխավարիդ կեցվածքը, որն այնքա՜ն համանման էր քաղաքական հովանավորիդ հիստերիկ եւ անզուսպ բռնկումներով ուղեկցվող վարքագծին։
Հայր Շնորհքի, Տեր Սարգիս քահանա Սարգսյան-ի, Տեր Մանուկի նման խոհեմ, զուսպ, պարկեշտ, հավասարակշռված հոգեւորականների կողքին դու ընդամենը քամի ցանող եւ փոթորիկ հնձող, ըմբոստացած եւ անհնազանդության մեջ համառող մոլորյալ էիր»: