Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրանք առաջադրվեց
Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն։
«Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար», - նշել է Գվարակիձեն։
Մեղադրանքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: